5 պատմություն, 5 տարբեր ճակատագիր, որոնք կրում են 1990-ական թվականների հետքը: Մեկ շքամուտքում գտնվող դռների հետեւում ապրող հերոսների կյանքի դժվարությունների, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական խնդիրների մասին պատմող «Շքամուտք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կկայանա շուտով, իսկ մինչ այդ BRAVO.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ:
Ֆիլմը կազմված է «Մի գնա», «Ընկերներ», «Ժամադրություն», «Դռան թակոց», «Սպիտակ ժապավեններ» հինգ նովելից: Պատմությունների հեղինակներն են Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբանդյանը, Կարինե Խոդիկյանը և Հարություն Հարությունյանը: Կարճամետրաժ կինոնովելները շաղկապվել ու դարձել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որի հերոսների կյանքում առանցքային են 1990-ականները` որպես պատճառ ու հետևանք:
Շարունակությունը` այստեղ: