Բացառիկ վիրահատություն է կատարվել Նիդերլանդներում: Հիվանդին փոխպատվաստել են գանգոսկրը, որը մոդելավորվել է 3D տպիչով պլաստմասսայից տպված ձևից: Հիվանդը տառապում էր հազվագյուտ` Վան Բուխեմի հիվանդությամբ, որի պատճառով նրա գանգի ոսկորները գնալով հաստանում էին։ Վիրահատությունը շարունակվել է 23 ժամ, որի ընթացքում ուղեղի թաղանթները չեն վնասվել։ Այս հիվանդությունը ոչ միայն հանգեցնում է գլխի արտաքին տձևությունների և մշտական գլխացավերի։ Ոսկորների հաստանալու պատճառով գլուխը ծանրանում է, ու երբեմն այն նորմայից 2 անգամ ավելի շատ է կշռում։
Այս հիվանդության վմասին առաջին նկարագրությունը 20-րդ դարի 50-ական թվականներին, իսկ մինչ 2013 թվականը բժիշկները հայտնաբերել են դրանով տառապող 18 մարդու։