Ջեսիկա Սիմփսոնին հաջողվել է կարճ ժամանակահատվածում ազատվել հղիության ընթացքում հավաքած ավելորդ կիլոգրամներից: Ջեսիկան նշում է, հղիությունից հետո կազմվածքը վերականգնելու գլխավոր սնվելու ճիշտ ժամանակացույցն է: Նրա սննդակարգում ներառված է թարմ բանջարեղեն և հիմնականում սպիտակուցային սննդատեսակներ: 4 ամիսների ընթացքում երգչուհին պահպանել է ցածր կալորիաներով և վիտամիններով հարուստ սննդի օգտագործումը:
Դիետայի ընթացքում Ջեսիկան ավելի շատ նախընտրել է ուտել հավկիթով պատրաստված ուտելիքներ, խաշած սիսեռ, ծովախեցգետին, հավի կրծքամիս: Երգչուհին նշում է կարևորը` սնունդը լինի բացառապես թարմ, իսկ արագ սնունդի, կիսաֆաբրիկատների և քացրավենիքի գործածումը պետք է բացառել: Ջեսիկա Սիմփսոնը թողարկել է «համեղ» կոսմետիկայի սեփական` Dessert գիծը: Այս գծի Delicious օծանելիքը ուտելիքի բույր ունի, իսկ Test քսուքը, Ջեսիկայի խոսքով, նախատեսված է այն կանանց համար, ովքեր դիետաների են հետևում: