Հանրաճանաչ «Գեղեցկուհին»` Ջուլիա Ռոբերթսը, ձիգ մարմնի և դեմքի հարթ մաշկի համար նախատեսված դիետաների մեծ սիրահար է: Այդ դիետաների հեղինակը հայտնի դիետոլոգ Նիկոլաս Պերիկոնն է: «Ձգող» դիետաների տևողությունը 28 օր է: Դրանց գլխավոր կանոնն այն է, որ պետք է սննդակարգում ավելի շատ օգտագործել սաղմոնի միս, քանի որ այն պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ և օմեգա 3, որն առողջ տեսք է հաղորդում նաև մաշկին: Սաղմոնը պարունակում է վիտամին D:

 

Դիետայի կարևոր նախապայմաններից է չչարաշահել քաղցրավենիքը, բացառել ալկոհոլը:

 

Սննդակարգ: Մինչև նախաճաշը խմել 1 բաժակ ջուր: Օրվա ընթացքում օգտագործել 2 լիտր ջուր: Նախաճաշ՝ ձվի սպիտակուց, սաղմոն, խաշած վարսակի փաթիլներ՝ հատապտուղներով: Ճաշ՝ հնդկահավ կամ սաղմոն: Ետճաշիկ՝ կանաչ խնձոր և ընկույզ: Ընթրիք՝ թարմ բանջարեղեն և սաղմոն: Եթե գոնե երկու շաբաթ կարողանաք պահպանել վերը նշված սննդակարգը կունենաք հաճելի փոփոխություններ՝ զգալիորեն կնվազի քաշը, մաշկն էլ կունենա առողջ փայլ: