Նրանք, ովքեր դեռ չեն նայել պատուհանից դուրս հավաբար չգիտեն, որ ձյան հաստ շերտը պատել է Երևանը, իսկ սա վատ նշան է տարբեր տեսակի հիվանդություններ ունեցողների համար: Եղանակի կտրուկ փոփոխությունը ուղղակի ազդեցություն ունի առողջության վրա: Արև, նորից ցուրտ, մի քանի աստիճանի իջեցում ու բարձրացում:
Այսպիսի կտրուկ փոփոխությունները հատկապես վտանգավոր են քրոնիկ հիվանդություն ունեցողների համար: Առաջին հերթին եղանակի կտրուկ փոփոխությունը ազդում է սրտանոթային, շնչառական, շարժական համակարգերի ու նյարդային խնդիրներ ունեցող հիվանդների վրա:
ՋերմաստիճանԻ կտրուկ անկումը արյան անոթներում առաջացնում է սպազմ, ինչի հետևանքով սրտանոթային հիվանդների մոտ առաջանում է ստենոկարդիայի նոպաներ: Մթնոլորտային ճնշման անկումը օրգանիզմում թթվածնի անկման: Սա էլ իր հերթին առաջացնում է իշեմիայի (սրտամկանում և ուղեղում թթվածնի պակաս):
Եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առաջանում է գլխացավ: Այն հատկապես բացասաբար է ազդում միգրեն ունեցողների վրա: Եթե կտրուկ եղանակային փոփոխություն է տեղի ունեցել, ապա ցանկալի է փոխել կլիմայական զոնան: Եթե նման հնարավորություն չունեք, ապա դիմեք ձեր բժշկին ցավազրկող ընդունելու համար:
Եղանակի կտրուկ հատկապես ծանր է աստմայով հիվանդների համար: Կտրուկ փոփոխությունից հնարավոր են նոպաներ, թթվածնի պակասի զգացողություն: Աստմայով հիվանդներին խորհուրդ է տրվում չփոխել տեղաբաշխումը: Այսինքն եթե բնակարանում եք, ապա մնացեք տանը, եթե դուրս եք եկել, ապա մի փոքր ավել մնացեք: Թթվածնի քանակի ու որակի փոփոխությունը բացասաբար է ազդում:
Եվ վերջապես, եթե ունեք հոդացավեր, արթրիթ ու շարժական համակարգի այլ հիվանդություններ, ապա եղանակի փոփոխության հետևանքով ցավերը ուժգնանում են: Այս շրջանում հարկավոր է բժշկի հետ խորհրդատվություն և համապատասխան դեղերի ընդունում:
Պատրաստեց՝ Աննա Սարգսյանը