Life.panorama.am-ը գրում է.

 

Մասնագետները պնդում են, որ բարձրահարկ շենքերում բնակվողներն ավելի հաճախ են հիվանդանում: Նրանք նաև հավելում են, որ առավելապես ռիսկի է ենթարկվում այն մարդկանց առողջությունը, ովքեր բնակվում են 7-րդ հարկից բարձր հարկերում:

 

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ այս վտանգը պայմանավորված է ավելի թույլ մագնիսական դաշտի առկայությամբ: Վերջինս էապես կարող է վատթարացնել մարդու առողջական վիճակը և առաջին հերթին իմունային ու սրտանոթային համակարգերը:

 

Մասնագետները բազմիցս բարձրացրել են այս հարցը և տարբեր երկրներում փորձում են հասնել նաև խնդրի օրենսդրական կարգավորումների: Այս հարցում հաջողության հասնելու դեպքում բազմահարկ շենքերը կարող են նույնիսկ հայտնվել «օրենքից դուրս» վիճակում: