Այն երեխաները, ովքեր օրվա ընթացքում քնում են 10 ժամից պակաս, ունենում են ավելորդ քաշ նվազագույնը 13 ժամ քնող երեխաների համեմատ: Այս եզրահանգմանն են եկել մասնագետները 16 ամսական 2500 երեխաների հետազոտելուց հետո:

 

Պատճառը հետևյալում է՝ քիչ քնող երեխաները մյուսների համեմատ 105 կալորիա ավել են օգտագործել:

 

Կալորիաների ավելացումը բերում է ճարպակալման, նաև առողջական խնդիրներ է առաջացնում ավելի մեծ տարիքում:Մասնագետները 5 ամիս շարունակ հետևել են երեխաների քնի և սնվելու ռեժիմին: Տասը ժամից քիչ քնող երեխաները օգտագործել են միջինը 1087 կիլոկալորիա, իսկ տասը ժամ և ավել քնող երեխաները -982 կիլոկալորիա: Սա ապացույցն է այն բանի, որ քնի խանգարման արդյունքում օրգանիզմում տեղի են ունենում այնպիսի հորմոնային խանգարումներ, որոնք պատասխանատու են ախորժակի համար:

 

Ուշագրավ է, որ գեր երեխաները շուտ են ամեն ինչից հիասթափվում, իսկ ծնողներն ել նրանց հանգստացնում են` տալով իրենց սիրելի ուտելիքը: Սա նույնպես խնդիր է:Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ անգամ մասնակի քնի խանգարման արդյունքում մեծահասակները նույնպես շատ են ուտում: Արդյունքում ունենում են չնորմավորված քաշ և հորմոնային խնգարումներ: