Life.panorama.am-ը գրում է.
Դրական լիցքերն իսկական զենք են ցածր տրամադրության, տխրության և ընկճվածության դեմ պայքարելու համար:
Ամերիկացի հոգեբանները հետազոտությունների ընթացքում պարզել են, որ երջանիկ մարդիկ ավելի մեծ ջանքեր են գործադրում իրենց բարձր տրամադրությունը օրվա ընթացքում պահպանելու համար, ինչպես օրինակ կանոնավոր մարզումները կամ քնի ռեժիմի պահպանումը: Այս կերպ դրական տրամադրվածությունը հնարավորություն է տալիս մարդկանց հետևել առողջ ապրելակերպի կանոններին` ներառյալ ծխելու վնասակար սովորությունը և ռիսկային սեքսուալ հարաբերությունները:
Օպտիմիզմը արդյունավետ է նաև սթերսի դեմ պայքարի գործում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրական նախատրամադրված մարդիկ ավելի քիչ հակվածություն ունեն սթրեսի նկատմամբ: Նման վարք ունեցող մարդիկ նաև բավական թեթևությամբ են տանում գլխացավերը, սրտի ցավը և այլ առողջական խնդիրներ: