Յուրաքանչյուր ոք, հատկապես' արական սեռի ներկայացուցիչները գոնե մեկ անգամ երազել են գիշերել մեքենաների թանգարանում: Այժմ արդեն հնարավոր է կյանքի կոչել այդ երազանքը: Գերմանիայի Շտուտգարտ քաղաքից ոչ հեռու հյուրանոց է բացվել, որտեղ ամեն ինչ, այդ թվում' մահճակալները, նվիրված են մեքենաներին: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

 

«V8» հյուրանոցային համալիրը, որը բացվել է Boblignen նախկին օդանավակայանի տարածքում, իսկական բերկրանք է ավտոմեքենաների երկրպագուների համար:

 

Հյուրանոցի 34 սենյակների շարքում կան առանձին և երկտեղանոց համարներ, սակայն ամենակարևորը Սյուիթ աշտարակներն են, որոնք ունեն առանձին խոհանոց, շոգեբաղնիք, պատշգամբ և երեխաների խաղերի, ընկերների երեկույթների անցկացման համար նախատեսված տանիք:

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: