Գարունը, լավ եղանակի ու հիանալի տրամադրության հետ մեկտեղ, դեմքի մաշկի համար մի շարք խնդիրներ է առաջացնում: Այս ամենի պատճառն ավիտամինոզն է, յուղային անհավասարաչափությունը եւ գարնանային՝ չափից ավելի ակտիվ արևը: Դեմքի վրա հաճախ յուղային փայլ է հայտնվում, այս խնդրին բախվում են յուղոտ և խառը մաշկ ունեցողները:

 

 

 

 

Յուղային փայլի դեմ պայքարում ձեզ կօգնի կարտոֆիլախնձորային դիմակը:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

1 թ/գ եփած կարտոֆիլի խյուս,

 

1 ձվի սպիտակուց,

 

1 հատ միջին չափի խնձոր:

 

Խնձորը լվանալ եւ մանր քերիչով անցկացնել: Ստացված զանգվածը խառնել կարտոֆիլի խյուսին եւ լավ խառնել: Սպիտակուցը լավ հարել եւ խառնել կարտոֆիլախնձորային զանգվածին:

 

Նախքան գործողությունը մաքրել դիմահարդարումը կոսմետիկ կաթի կամ լվացվելու փրփուրի օգնությամբ: Խուսափելով աչքերի շուրջն ընկած տարածքից՝ դիմակը քսել ամբողջ դեմքին: 20 րոպե անց լվանալ տաք ջրով եւ կրեմ քսել:

 

Ուշադրությո՛ւն: Եթե ուզում ես մաշկդ կարգի բերել, պետք չէ հենվել միայն կոսմետիկ գործողությունների վրա: Գարնանը պետք է հավասարակշռված սնվել, վիտամիններ օգտագործել եւ ավելի շատ մաքուր օդին լինել: