Պրոֆիլի նկարը մատնում է մեր բացերը, այն, ինչը մեզ չի բավականացնում և այն, թե ով ենք ուզում երևալ: Իրար նման հոգեբանական առանձնահատկություններ ունեցող մարդիկ ընտրում են որոշակի տիպի լուսանկարներ պրոֆիլի նկարի համար: Այդ նկարով կարելի է շատ բան ասել մարդու մասին:
1. Երեխայի նկար, մանկության սեփական նկարները, կենդանիների «գթաշարժ» նկարներ:
Այսպիսի նկարներ ունեցողները կարծես ասում են. «Ես փոքր եմ: Ուզում եմ, որ ինձ գրկեն»: Նման զգացողությունը սիրո, հոգատարության և ուշադրության պակասի հետևանք է: Մարդը չի ցանկանում մեծանալ: Նման մարդիկ սովորաբար բավականին ինֆանտիլ են լինում:
2. Սեփական երեխայի նկարը:
«Իմ երեխան ես եմ: Ես իմ երեխան եմ»: Խոսում է սեփական ես-ի և կյանքի ուղեցույցների կորստի մասին: Սա կարող է լինել չկայացվածության հետևանք: Երեխայի հետ ձուլվելով` փորձ է արվում լցնել կյանքը նրանով:
3. Լուսանկար սիրած էակի հետ:
«Ես ունեմ հարաբերություններ: Տեսե՛ք բոլորդ»: Կարող է խոսել սիրո պակասի և անվստահության մասին, որ նա կարող է սիրված լինել: Ինչպես նաև խոսում է սեփական արժեքի հաստատման փորձի մասին` որպես կին/տղամարդ:
4. Բնության նկար:
«Ժամանակն է արձակուրդ գնալ»: Որպես կանոն լինում է ներքին հարմոնիայի բացակայության հետևանք: Նման մարդկանց ոչ հազվադեպ պետք է հաստատումն այն բանի, որ իրենք հանգստի իրավունք էլ ունեն:
5. Պաշտոնական լուսանկար:
«Ես հաջողակ եմ»: Խոսում է «լավը» լինելու հարցում ոչ բավականաչափ վստահության մասին: Առկա է ցանկություն` հասնել սիրված լինելուն հաջողակության հաստատման միջոցով:
6. Ծիծաղելի նկարներ:
«Արի՛ ծիծաղենք: Պետք չի ոչինչ լուրջ ընդունել…»: Որպես կանոն լինում է թեթևության զգացողության պակասից: Ներսում առկա է ինչ-որ չապրած տխրություն, որից ցանկություն կա փախչելու:
7. Նկարի բացակայություն:
«Մի՛ նայիր ինձ»: Անվտանգության զգացման պակաս: Փակվածություն և անվստահություն, երբեմն` կասկածամտություն, ցանկություն վերահսկել իրավիճակը…