Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբբի Ուիլիամսը օրերս հայտնվել է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում, երբ զբոսնելիս է եղել իր չքնաղ դստեր հետ:
Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել 40-ամյա աստղին և նրա մեկամյա դստերը՝ Թեոդորա Ռոուզին Բևերիլի-Հիլզում: Ռոբբի Ուիլիամսի և նրա կնոջ՝ Աիդա Ֆիլդի դստերը հանրությունը շատ հազվադեպ է տեսնում, քանի որ աստղային ծնողները նախընտրում են իրենց փոքրիկ արքայադստերը հեռու պահել կողմնակի աչքից: