Life.panorama.am-ը գրում է.
British Medical Journal-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ ամերիկացի գիտնականների կարծիքով ճարպակալումը միշտ չէ, որ կապված է ճարպոտ սնունդի օգտագործման հետ:
Այս եզրահանգման գալու համար գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել են 9623 կին և 6379 տղամարդ: Հետազոտությունն անցկացնելիս, գիտնականները համոզվել են, որ մարդու կողմից սպառված ճարպոտ սնունդի և ճարպակալման միջև կապ կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ մարդու օրգանիզմը բնածին հակված է ճարպակալման:
Միևնույն ժամանակ չափավոր քանակով ճարպային սննդամթերք օգտագործող առողջ մարդիկ չեն բախվում ճարպակալման խնդրին: