Որևէ խնջույքի կամ միջոցառման գնալիս անթերի և նրբաճաշակ տեսք ունենալու համար պետք է կրել նաև մարգարտյա զարդեր։ Իսկ գեղեցիկ մարգարտյա զարդեր է առաջարկում ճապոնական Mikimoto բրենդը, նշում է luxlux.net-ը՝ ներկայացնելով բրենդի թանկարժեք զարդերի թարմացված հավաքածուն։
2014-ի գարնան սեզոնին բրենդը համալրել է Regalia շարքը մի քանի զույգ ականջօղերով, վզնոցով և մատանիով, որոնք պատրաստվել են մեկ օրինակով։ Զարդերի պատրաստման համար օգտագործվել է առավելապես իդեալական կլոր բաց գույնի մարգարիտ։
Հիանալի լրացում են փայլուն սպիտակ ադամանդները։
Լուսանկարները` այստեղ: