Life.panorama.am-ը գրում է.
Հետազոտություններ անցկացնելով մի շարք գիշերային ակումբներում` հոգեբանները պարզել են, որ կնոջ հագնվելու ձևն ուղղակիորեն ազդում է այն բանի վրա, թե երեկոյի ընթացքում քանի հոգի է մոտենում կնոջը ծանոթանալու և պարզապես պարի հրավիրելու նպատակով:
Ինչպես պարզվել է, այն կանայք, ովքեր մերկացրել էին իրենց մարմնի մոտ 40%-ը, ավելի շատ էին գրավում տղամարդկանց ուշադրությունը, քան կանայք, ովքեր ամբոջությամբ թաքցրել էին մարմինը հագուստի տակ: Իրենց մարմինը մի փոքր ավելի շատ մերկացրած կանայք նույնպես վայելում են տղամարդկանց ուշադրությունը, սակայն նման կանանց ուժեղ սեռի ներկայացուցիչները համարում են հեշտ հասանելի և ոչ վստահելի: Ուստի, օպտիմալ լուծումն է մերկացնել մարմնի 40%-ից ոչ ավելին: