«Բարև, ԵՍ եմ.. »-ի հունվարյան համարում, Բանակի տոնին նվիրված, անդրադարձել էինք ծառայած հայտնիներին: Շարունակում ենք ներկայացնել նրանց, ովքեր չեն խուսափել զինծառայությունից: Ճանաչիր քո անվտանգությունը, խաղաղությունն ապահոված հայտնիներին:

 

 

 


Դավիթ Մարդյան«Համարում եմոր երեք օր եմ լիարժեք ծառայել» 

«Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը 18 տարեկանում է զորակոչվել բանակ: Ըստ Դավթի` մինչև բանակ գնալը սովորել է Եվրոպական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, սակայն որոշել է կիսատ թողնել ուսումն ու ուսանել Թատերական ինստիտուտի զրո կուրսում` հետագայում այդ բուհ ընդունվելու համար: ՙԲայց երկու միավորի պատճառով չընդունվեցի Թատերական ու գնացի բանակ»,- ասաց Դավիթը և անկեղծորեն խոստովանեց, որ մինչև բանակ գնալը մշտապես մտածել է բանակում չծառայելու մասին: «Սակայն մի անգամ զրուցեցի պատերազմում կռված մի մարդու հետ, ով նշեց, որ յուրաքանչյուր տղա պետք է ծառայի ու իր պարտքը հանձնի հայրենիքի նկատմամբ»,- ավելացրեց նա:

 

 

Մինչև զինվոր դառնալը Դավիթը կարծել է, որ բանակում ծառայելը երկու տարի հետ է գցում կյանքից, սակայն ծառայությունից հետո միանգամայն այլ կարծիքի է: «Այժմ կարող եմ ասել, որ բանակում ծառայելը ինձ շատ բան է տվել. նախ` այն տղային ինքնուրույնություն է տալիս: Ավելին` տղամարդկային ես դառնում, պատասխանատու ինքդ քո և հայրենիքիդ հանդեպ»,- նշեց դերասանը, ում խոսքերով` բանակն իրեն լավ կրակելու հմտություն և ընկերներ է տվել:

 

 

Շարունակությունը` այստեղ: