Մեր մոլորակի վրա կան բազմաթիվ տարօրինակ ու առեղծվածային վայրեր, որոնց մասին մարդկանց մեծ մասը պատկերացում չունի։ Ահա այդպիսի վայրերից է Սոկոտրա կղզին, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ Այն 4 կղզուց բաղկացած արշիպելագի ամենամեծ մասն է։
Ինչպես նշում է viralnova.com-ը, այն այնքան տարօրինակ տեսք ունի, որ դժվար է հավատալ, թե կղզին իրական է։ Աղբյուրը նկատում է, որ այն իր յուրօրինակ բնապատկերներով ավելի շատ հիշեցնում է այլմոլորակայինների բնակավայր։
Սոկոտրայում հայտնաբերված բուսական աշխարհի 1/3 մասն աճում է միայն այդ կղզում, և հնարավոր չէ դրանք տեսնել աշխարհի որևէ այլ մասում։ Սակայն նշվում է, որ այստեղ աճող բազմաթիվ ծառեր ու բույսեր վերացման վտանգի տակ են՝ կլիմայական փոփոխությունների պատճառով։
Հայտնի է նաև, որ այժմ ավազով պատված կղզում ժամանակին բազմաթիվ առուներ են հոսել։
Շարունակությունը` այստեղ: