Տարիներ շարունակ ձախլիկությունը համարվել է արատ, որից ձերբազատվելու համար բազմաթիվ մեթոդներ են կիրառվել։ Այսօր ձախլիկները մոլորակի բնակչության 10%-ն են, սակայն կա մարդկանց ստվար զանգված, որը շարունակում է ծաղրել նրանց՝ համարելով ոչ սովորական։ Սակայն The Telegraph պարբերականը ներկայացրել է 5 համոզիչ պատճառ, թե ինչու է ձախլիկ լինելը լավ։
1. Ձախլիկ լինելն օգնում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի նախագահների մեծ մասը ձախլիկներ են եղել, այդ թվում նաև գործող ղեկավար Բարաք Օբաման։ Բացի այդ, նշվում է, որ Նոբելյան դափնեկիրների մեծ մասը ևս ձախլիկ է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ առօրյայում առավելապես ձախ ձեռքն օգտագործողները շատ խելացի են։ Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ձախլիկների մոտ շատ են զարգացած մտավոր ունակությունները, քանի որ նրանք ավելի շատ են օգտագործում ուղեղի աջ կիսագունդը։
2. Ձախլիկներն ավելի հաջողակ են թենիս խաղալու հարցում, քան աջլիկները։ Դա պայմանավորված է նրանով, որ թենիսիստների մեծ մասն աջլիկներ են, որոնց համար անսովոր է ձախլիկի ռակետի ստեղծած անկյուններն ու ուղարկած հարվածները։ Բնականաբար, այս հանգամանքը զգալի առավելություն է տալիս ձախլիկ խաղացողին։
Շարունակությունը` այստեղ: