Ամերիկացի լուսանկարիչ Ադրիան Չեսերը որոշել է ֆիքսել իր հարազատ մարդկանց ռեակցիան` այն բանից հետո, երբ նրանց հաղորդում են ՁԻԱՀ-ով հիվանդ լինելու մասին: Ադրիանի ֆոտոշարքն ունի «Ես ձեզ ասելիք ունեմ» վերնագիրը: Դաժան, սակայն իրականությունն իր մեջ ամփոփող նախագիծը հեղինակը բացատրել է նրանով, որ ցանկանում է տեսնել իր սիրելի և հարազատ մարդկանց ցավը վերապրելու և ընկալելու դրսևորումները:
«Ես ծնվել եմ մայիսի 19-ին` 1965 թվականին` Ֆլորիդայում՝ հոգեգալստականների ընտանիքում, ուսումնասիրել Աստվածաշունչը, սովորել եմ նվագել դաշնամուր և երգեհոն: Ես տիրապետում եմ տարբեր լեզուների: Ինձնից մանկուց «քշել են դևերը»: Բայց ես համասեռամոլ եմ և փախչել եմ տանից առաջին իսկ հնարավորության դեպքում: Ես աշխատել եմ ռեստորանում, մատուցողի օգնական, մատուցող: Ես ունեցել եմ շատ դժվարին մակություն և պատանեկություն: Ես գիտեմ` ինչ է իրականությունը և վստահ եմ, որ ինձ կյանքի վտանգավոր ճահճից փրկեց լուսանկարչությունը: Այն իմ հոգևոր պրակտիկայի ամենաբարձր կետն է»:
«Ես ձեզ ասելիք ունեմ» ֆոտոշարքում, հեղինակը փորձել է ներկայացնել և բացահայտել ճշմարտությունը ու մարդկանց ցավի զգացողության իրական դրսևորումները: