Կանադացի գիտնականները պարզել են, որ մեքենայի ղեկին երգելը մեծացնում է ուղեղի ծանրաբեռնվածությունը: Երգելը թուլացնում է մարդու ռեակցիաները, հատկապես, եթե նա այդ ժամանակ մեքենա է վարում:

 

Կանադայում անցկացված հետազոտության մասնակիցներին առաջարկվել է 6.6 կմ մեքենա վարել, որն ունի հատուկ արձագանքող համակարգ, արագության 4 առանձին ռեժիմ, ինչպես նաև անկանխատեսելի իրավիճակների ժամանակ զգուշացնող համակարգ, օրինակ պատահաբար անցորդի հայտնվելը:

 

Նախքան փորձարկումը մասնակիցները պետք է սովորեին 2 երգ՝ Smash Mouth-ի կատարմամբ I'm A Believer-ը և Ջոն Լենոնի Imagine երգը: Մասնակիցները մեքենան պետք է վարեին լռության մեջ, միացված երաժշտության ներքո և 3-րդ՝ անձամբ երգելով:

 

Շարունակությունը՝ այստեղ: