Շողալով մայրամուտի փառահեղ լույսերի ներքո` Չինաստանի` եթերային գեղեցիկ տեսքով բրնձի դաշտերը իրենցից ներկայացնում են Երկիր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` պատահական շարվածքով դասավորված բրնձի ձեռակերտ դաշտերը, որոնք մարդիկ տարիներ շարունակ մշակում են զառիթափ լեռնալանջերին, տեղակայված են Յունան նահանգում: Լեռնային դաշտերն ստեղծվել և մշակվել են ագարակատերերի տարբեր սերունդների կողմից` 1300 տարիների ընթացքում:
Ողջ տարածքն զբաղեցնում է 2201 քառ. կմ մակերես, որը նմանվում է անկանոն դասավորված ջրավազանների: Դաշտերի էկոհամակարգի այս դասավորվածությունը նախապես մտածված է եղել ագարակատերերի կողմից, քանի որ ջրի շիթերն այդպես հեշտությամբ ցած են հոսում լեռների գագաթին տեղակայված անտառից: Դաշտերը փորվել են ծովի մակերեսից 1000-2000 մետր բարձրության լեռնային տարածքներում:
Լուսանկարները` այստեղ: