Life.panorama.am-ը գրում է.
Օրերս ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը մի մոտոցիկլետ է վաճառքի հանել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այն ամբողջությամբ պատրաստված է կենդանիների ոսկորներից:
Փոխադրամիջոցը, որը ստացել է Cowasaki-ի անվանումը վաճառքի գնի տեսանկյունից նույնպես շատերի զարմանքն է առաջացրել, քանի որ այն արժե ուղիղ 55 հազար ամերիկյան դոլար: Իսկ ամենահետաքրքականն այն է, որ վճարելով այդքան մեծ գումար` մոտոցիկլետը ձեռք բերելու համար, միևնույն է վերջինիս սեփականատերը չի կարող երթևեկել նրանով, քանի որ այն կարող է միայն որպես գեղեցիկ արձանիկ ծառայել: Նախագծի հեղինակը նաև նշել է, որ իրականում նման արձանիկ պատրաստելը բավական ժամանակատար գործընթաց է, քանի որ դրա համար անհրաժեշտ հումքը ձեռք է բերվում նույնիսկ տարիների ընթացքում: