Լիլի Էլբակյանի թատերական գործունեության եւ ընտանիքի մասին BRAVO.am-ը բազմիցս պատմել է: 27-ամյա բեմադրիչ-դերասանուհին այս անգամ մեզ հետ զրույցում խոսել է երկրորդ անգամ մայրանալու ցանկության, նոր բեմադրություն անելու եւ այլ թեմաների շուրջ: 

 
 
Համոն, Լիլին եւ փոքրիկ Էլմիրան
 


Ընտանիքի մասին

Կյանքիս այս ժամանակահատվածն ավելի շատ նվիրում եմ ընտանիքիս:Էլմին ուզում է փոքր եղբայր ունենալ, ես ու Համոն էլ նրա հետ համաձայն ենք:)Աղջիկս տղա երեխաների հետ ավելի լավ է լեզու գտնում: Հաճախ ենք նրան տանում մեր թատրոնի մանկական ներկայացումներին, երբ բեմում Համոյին է տեսնում, բարձր բղավում է` պապա: Պրեմիերաները նկարահանվում են, որոնց ընթացքում միշտ լսվում է Էլմիի ձայնը:): Անկախ նրանից` Համոն ծաղրածուի, թե կատվի կերպարում է, նա միանգամից ճանաչում է: Այս առիթով մենք մի հումոր ունենք. քանի որ Էլմին մանկական ներկայացումներին է գալիս, որտեղ Համոն է խաղում, երեւի մտածում է, որ ընտանիքից միայն իր պապան է դերասան:): Նրան արդեն անհնար է հեռու պահել մեր ոլորտից, ներկայացումները տանը կրկնօրինակում է, շատ երաժշտական է, սիրում է պարել, երբ դառնա երեք տարեկան, կտանեմ պարի դպրոց:


Շարունակությունը` այստեղ: