“Սերը թեւեր է տալիս, խելքդ գնում է, գալիս, սերն է ցավեր բուժում, բայց հենց սիրուց են տուժում”. այս տողերը Արսեն Գրիգորյանի հեղինակած “Սերը” երգից են, որը հանդիսանում է “Նախաճաշ 2-ի համար” ֆիլմի սաունդթրեքը եւ հնչում է հենց նրա կատարմամբ: Երգիչը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, թե “ռոմանսներ երգող Արսենին կլսենք նոր ոճում”, իսկ այսօր տեղեկացրել է, որ առաջիկայում ուրախ եւ ռիթմիկ այս ստեղծագործության շարքը կհամալրեն նորերը:):

 

 
Արսեն Գրիգորյանը
 


“Ռոմանտիկ մի քանի երգ նույնպես պլանավորում եմ ներկայացնել: Շուտով պատրաստ կլինի նաեւ շատ գեղեցիկ զուգերգ, որը կատարում եմ հայրիկիս հետ”,-ասել է երգիչ-երգահանը` հավելելով, որ մեղեդային գործերն իր երգացանկից չեն պակասի.“Բայց ժամանակները փոխվել են, մարդկանց երաժշտական աշխարհայացքները` նույնպես: Միայն ռոմանսը բավական չէ, անհրաժեշտ է նաեւ ուրախություն պարգեւել: Իմ երաժշտական ցանկում դեռ 1999 թվականին եղել են ուրախ երգեր”:  


Շարունակությունը` այստեղ: