Life.panorama.am-ը գրում է.
Մարդկանց մեծամասնությունը նիհարում է աշխատանքային օրերին, և ավել կիլոգրամներ հավաքում հանգստյան օրերին, երբ չի աշխատում և ավելի շատ ժամանակ է ունենում ինչ-որ տեղ գնալու ուտելու համար: Այս մասին ասվում է Քորնելի համալսարանի նոր հետազոտությունում:
Հետազոտության համար դոկտոր Բրայան Ուոնսինկը՝ հետազոտության առաջատար հեղինակը, հետևել է 25 – 62 տարեկան 80 մարդու քաշի տատանումներին, ում առաջարկվել է 10 ամիսների ընթացքում կշռվել ամեն օր արթնանալուց հետո։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը հանգստյան օրերից հետո (կիրակի և երկուշաբթի) ավելի շատ է կշռել և նիհարել է աշխատանքային օրերի ընթացքում՝ հասնելով իրենց նվազագույն քաշին ուրբաթ օրը: