«Հարազատ թշնամի» հեռուստասերիալը մոտ մեկ տարի է, ինչ եթերում է: Չնայած հեռուստանովելի հասցեին հնչող քննադատություններին, այն շարունակում է լինել հայկական հեռուստաեթերի ամենառեյթինգային սերիալը: Նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանի խոսքով` «Հարազատ թշնամին» գերազանցել է անգամ «Դժվար ապրուստի» գրանցած ցուցանիշը:
Դիանան իր սերիալների հաջողության գաղտնիքն ազնվությունն է համարում: «Երբ դերասանն ազնիվ չի լինում, դու չես հավատում քո գործին, գրածին,- ասաց նա և հավելեց,- ինձ համար Սպո և Էմիլի զույգը շատ հավատալի է խաղում: Ես նայում եմ և հավատում իրենց սիրուն: Իմ սերիալներում այսքան ժամանակ չի եղել այնպիսի զույգ, ում սիրուն ես հավատամ»:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որոնք մշտապես հնչում են հատկապես երիտասարդ, անփորձ դերասանների հասցեին, սցենարիստն ասաց. «Մարդիկ միշտ քննադատում են երիտասարդներին, իսկ մեծերի համար ասում են` իրենց բան չունենք ասելու: Փորձառու դերասաններն էլ կարող են վրիպել, իսկ երիտասարդը կարող է ազնիվ խաղալ, խոսքն այս ֆիլմի մասին չէ, առհասարակ այդպես է. մարդիկ հարգում են փորձառու դերասանների տարիների վաստակը, քրտինքը, արած աշխատանքը, բայց չէ՞ որ նրանք էլ երիտասարդ են եղել, պարտադիր պիտի մեծանա՞ն, որ նրանց հասցեին ասեն` լավն է: Միայն այն, որ երիտասարդը կարող է առավոտից երեկո աշխատել և պարապուրդի չմատնվել, արդեն իսկ ձեռքբերում է, միայն այն, որ երիտասարդները փորձում են թատրոններում հետաքրքիր դերեր ունենալ, դասական գործերում ներգրավվել, երազում են որևէ պատմական ֆիլմում հանդես գալ, հետաքրքիր մրցակցության մեջ մտնել, արդեն իսկ մեծ հաղթանակ է, որովհետև իրենք զբաված են, առավոտից երեկո սոցցանցերում չեն: Ինչո՞ւ պետք է այդ մարդկանց չգովենք, որովհետև երիտասա՞րդ են»:
Շարունակությունը` այստեղ: