Life.panorama.am-ը գրում է.

 

Վիրաբույժները ստեղծել են օրգազմի համար սարք, որը կանանց կհասցնի հաճույքի գագաթնակետին՝ ընդամենը մեկ կոճակի սեղմելով։

 

Բավական խոստումնալից է թվում։ Եվ մինչ կմտածեք, թե որտեղից կարելի է այն ձեռք բերել, նշենք, որ այս սարքի հետ մանրամասները բավականին սարսափեցնող են։

 

Այն բժշկական իմպլանտ է, որը բժիշկերի կողմից տեղադրվում է հետույքի հատվածի մաշկի տակ։ Սարքը ծխախոտի տուփից փոքր է։ Այս սարքի փորձարկումները սկսվելու են հաջորդ տարվանից։

 

Ինչպես նշել է սարքի ստեղծողը, այն նախատեսված է ոչ թե բոլոր կանանց համար, այլ այն 10-15 տոկոս կանանց համար, ովքեր չեն կարողանում հասնել օրգազմի։