Գարնանային-ամառային այս սեզոնին թենիսային կորտերի, Օլիմպիական խաղերի և մարզասրահների էսթետիկայով ոգեշնչվել են ոչ միայն հագուստի, այլև` ներքնազգեստի և լողազգեստի դիզայներները: Եթե առաջիններն իրենց հավաքածուները նվիրում են 90-ականներին, ապա երկրորդների ներշնչանքի աղբյուրն առավել վաղ տասնամյակներն են: Ֆրանսիական ERES ապրանքանիշի լողազգեստների գարուն-ամառ հավաքածուն ստեղծված է 30-ականների սպորտային ոճում: Vogue.ua կայքն ընտրել է ամենատպավորիչ մոդելները: