Քնեք: Պետք է քնեք առնվազն 9 ժամ: Եթե չեք աշխատում, ապա փորձեք օրվա ընթացքում մի փոքր ժամանակ գտնել և քնել ցերեկվա ժամերին: Արթնանալուց հետո փորձեք կտրուկ վեր չկենալ անկողնուց: Եթե մեջքի վրա եք պառկած, ապա զգույշ վեր բարձրացեք: Աշխատեք ձեռքերը վեր չբարձրացնել: Դա հղիների համար վտանգավոր է: Զբաղվեք սպորտով: Եթե դուք մարզված եք, ապա ֆիզիկական վարժությունները ձեզ համար կրկնակի օգտակար կարող են լինել: Խորհրդակցեք բժշկի հետ և ընտրեք ավելի անվտանգ սպորտաձև, օրինակ լողը: Խուրհուրդ է տրվում որովայնի վրա չլողալ, լողացեք մեջքի վրա : Ամեն օր նվազագույնը 30 րոպե զբոսնեք: Երկար ու կանոնավոր զբոսանքը ամրացնում է որովայնի մկանները, լավացնում արյան շրջանառությունը, ավելի շատ թթվածին կստանաք, որը նաև շատ անհրաժեշտ է ձեր փոքրիկին: Ընտրեք հարմար կոշիկներ, որի բարձրությունը չպետք է գերազանցի 3 սանտիմետրը: Պետք է հիշել, որ չի կարելի քայլել այնքան, որ ուժերը սպառեք, ընդհակառակը քայլեք այնքան, որ վերադառնաք բարձր տրամադրությամբ:
Մի ծխեք: Եթե ծխում եք, ապա հղիությունն ամենահարմար առիթն այդ վատ սովորությունից հրաժարվելու համար: Ծխող կանանց երեխաները ժամանակից շուտ են ծնվում և լինում են թերքաշ: Բացի այդ ծուխը նրանց մաշկի ամենամեծ թշնամին է:
Աշխատեք չճամփորդել: Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, ովքեր հաճախ են ճամփորդում, ծննդաբերում են ժամանակից շուտ: Կարևոր է գոնե ճամփորդելիս, երկար ճանապարհ գնալիս ապահոված լինել հարմարավետությամբ: Մենքենայում կամ ինքնաթիռում ձեզ հետ բարձ վերցրեք մեջքի ետևում հարմարացնելու համար: Ընդհանրապես մեքենայով երկար ճանապարհ գնալիս աշխատեք որոշակի ճամանակ անց իջնել ու մի քիչ քայլել:
Հետևեք ատամներին: Հորմոնալ փոփոխությունները, որոնք ունենում է հղի կինը վատ է անդրադառնում լնդերի վրա և առաջանում է կարիես: Ատամները առավել հաճախ վնասում է կտրուկ փոխվող ջերմաստիճանի շնորհիվ, օրինակ տաք կերակուրից հետո սառը ջուր խմելը: Ատամները մաքրելիս լինդերի շրջանում կարող եք նկատել արյունահոսություն: Այս ամենից խուսափելու համար նախօրոք ցանկալի է դիմել ատամնաբույժի: Սակայն ատամնաբույժի բուժումը ստանալուց առաջ խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ: Ատամները մաքրեք օրվա ընթացքում 3 անգամ, հաճախ ողողումներ արեք: Օրվա որոշակի հատված նվիրեք ինքներդ ձեզ: Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Սա լավագույն միջոցն է հոգեբանական որոշ խնդիրներ մոռանալուև լավ տրամադրություն ունենալու համար: