Life.panorama.am-ը  գրում է.


Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը միշտ էլ նախընտրել մինիմալ հագուստ կրել: Մարտի 6-ին դերասանուհին հանրության ներկայացավ այնպիսի տեսքով, որն, իրոք, ցնցեց լուսանկարիչներին: Դերասանուհին զբոսնում էր Լոս Անջելեսում առանց կոշիկների:

Պապարացիները նկատել էին դերասանուհուն այն ժամանակ, երբ նա դուրս էր գալիս իր մեքենայից Մերլոուզ պողոտայում: Պամելան, ով հագել էր սև պուտերով, թեթև սպիտակ զգեստ, խանութ է մտել ամբողջովին ոտաբոբիկ:

Պետք է նշել, որ վերջին շրջանում լրագրողները ավելի հաճախ են նրան տեսնում առանց կոշիկների: Միգուցե Պամելան որոշել հրաժարվել կոշիկներից երկար տարիներ բարձրակրունկներ հագնելուց հետո: