Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի բնակիչ Գրեգ Նովակը 15 մետր բարձրությամբ հսկա ձնեմարդ է պատրաստել:
Ինչպես գրում է Oddity Central-ը՝ այս ստեղծագործությունը ամերիկացի ագարակատերը պատրաստել է 5 շաբաթում և այն անվանել է «մեծ պապիկ»: Ամերիկացին հուսով է, որ ձնեմարդը կօգնի մարդկանց թեթև վերաբերվել խիստ ձմեռը: Նա աշխատել է հետևյալ նշանաբանի ներքո. «Եթե չեք կարողանում տանել ձմեռը, ապա ընդունեք այն»:
Ձնեմարդու ստորին ձնագնդի լայնությունը կազմում է 13 մետր: Իսկ աչքերը պատրաստված են նրբատախտակից՝ 1.2 մետր լայնությամբ և 1.8 բարձրությամբ: