Life.panorama.am-ը գրում է.
Տնային պայմաններում իրականացված մատնահարդարումն իրական գլխացավանքի կարող է վերածվել, եթե աչքաթող արվեն այնպիսի առանցքային հնարքներ, որոնք կատարյալ են դարձնում մատնահարդարման արդյունքները:
Ձեզ ենք ներկայացնում մատնահարդարման ընթացքում պարտադիր արվող մի քանի կարևոր քայլեր.
-եղունգները կեղտոտ վիճակում հարդարել չի կարելի. եղունգերի լաքը քսելուց առաջ համոզվեք, որ ձեր եղունգները լիովին մաքուր են՝ չկան փոշու մնացորդներ, նախկին եղունգների լաքի բծեր և այլ նյութեր. եղունգները նման տարրերից վերջնականապես ազատելու համար վերցրեք չօգտագործվող ատամի խոզանակ և ձեռքի օճառի օգնությամբ մաքրեք եղունգների տակի հատվածները, ինչպես նաև եղունգների մակերեսը, ապա նոր միայն եղունգների լաք քսեք
-եղունգերին լաք քսելուց առաջ վերցրեք բամբակի կտորներ, թաթախեք դրանք եղունգների լաքը հեռացնող հեղուկի մեջ և դրանցով մաքրեք ձեր եղունգների մակերեսը. այն կօգնի ձեզ հնարավորինս արագ ազատվել եղունգների վրա առկա նստվածքներից
-եղունգների լաք օգտագործելուց առաջ եղունգները պաշտպանող և սնուցող լաք քսեք և նոր միայն եղունգների լաք
-եղունգների լաքը քսելիս սկզբում մեջտեղի հատվածին բարակ գծով լաք քսեք, ապա երկու կողային հատվածների վրա կրկնեք այդ նույն գործողությունը, սպասեք թող մոտ 2 վայրկյան չորանան, ապան նոր միայն քսեք հաջորդ շերտը
-մատնահարդարմանը երկար կյանք տալու համար ցանկալի է եղունգերի լաքը քսելոց հետո վրայից մեկ շերտ պաշտպանիչ լաք քսել: