Life.panorama.am-ը գրում է.
Օրերս Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղի ունեցավ սիգարի 16-րդ ամենամյա փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան 450 սիգարի սիրահարներ: Մրցույթում հաղթանակը շնորհվում է նրան, ով կկարողանա ծխելով հանդերձ չթափել վառված մոխիրը:
Մասնակիցները զգուշությամբ են ծուխը դուրս մղում, որպեսզի չշարժեն իրենց սիգարները: Նրանցից մի քանիսը, ովքեր ծխում էին H. Upmann Sir Winstons, կարողացել են մոխիրի երկարությունը հասցնել մինչև 17,7 սանտիմետրի:
Կես ժամվա ընթացքում մասնակիցներից շատերը դուրս մնացին մրցույթից: Ոմանց սիգարի մոխիրը թափվում էր առաջին իսկ վայրկյաններից, իսկ ավելի հաջողակները կարողանում էին պահել մոխիրը մինչև վերջ: Այնուհետև դատավորներն անցնում են մասնակիցների մոտով և չափում նրանց ծխած սիգարից առաջացած մոխիրի երկարությունը: