Life.panorama.am-ը գրում է.

 

Ամերիկացի գիտնականների կողմից վերջերս անցկացված հետազոտությունները թույլ են տվել նոր բացահայտում անել. նրանք գտել են ծերության դեմ պայքարող միջոցը: Նախնական փորձարկումներն անցկացվել են առնետների վրա, սակայն լաբորատոր պայմաններում այդ նյութը կարելի է սինթեզել՝ հարմարեցնելով նաև մարդու օրգանիզմին:

Գիտնականները բացահայտել են նոր պրոտեին՝ SIRT1, որից հնարավոր է ստանալ այնպիսի նյութ, որն էլ հիմք կհանդիսանա մարդու օրգանիզմի ծերանալը դանդաղեցնող դեղամիջոց ստեղծելու համար: Բացահայտումն իսկապես հույսեր է ներշնչում, քանի որ առնետների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել, որ վերջիններիս օրգանիզմի ծերացումը գրեթե 10%-ով դանդաղել է պրոտեինի ազդեցության շնորհիվ:

Գիտնականները չեն բացառում, որ տվյալ պրոտեինը կարող է այլ հիվանդությունների համար ևս օգտակար լինել: Մասնավորապես, այն կարելի է օգտագործել արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, դիաբետի բուժման, մկանային համակարգի տոնուսի բարձրացման և կոորդիանացիայի բարելավման համար: