Tert.am-ը գրում է.

 

Երկու արվեստագետներ ներկա պահին բնակվում են Բրուքլինյան թանգարանում տեղադրված հսկա անիվի ներսում, որտեղ նրանք իրենց բնակությունը կշարունակեն հաջորդ 6 օրերի ընթացքում:


Ինչպես գրում է Daily Mail-ը՝ 63-ամյա Ուորդ Շելլին և 43-ամյա Ալեքս Շվեդերը իրենց համար բնակարան են պատրաստել իրենց նախագծած անիվի ներսում, որն ստացել է «Ուղեծրում» (In Orbit) անվանումը: Այն իրենից ներկայացնում է հսկա շրջանակ, որտեղ կա լոգարան, խոհանոց և ննջասենյակ:


Փայտից և պողպատից պատրաստված յուրօրինակ «տան» բնակիչները սենյակից սենյակ են անցնում՝ դանդաղ քայլելով հակառակ ուղղությամբ: Արվեստագետներից մեկը բնակվում է անիվի վերին հատվածում, իսկ մյուսը շրջանակի ներսում:

 
 

Limited engagement: Artists Ward Shelley and Alex Schweder will live on this hamster wheel in Brooklyn for ten days as part of their performance titled 'In Orbit'

Inside the fray: Mr Schweder works at a desk which has been color-coded to match his orange jumpsuit