Tert.am-ը գրում է.
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի բնակիչ Մոհամեդ Կուրշիդ Հուսեյնը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ճանաչվելով աշխարհում քթով ամենաարագ տպող մարդը։
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, 23-ամյա երիտասարդը քթով համակարգչի ստեղնաշարով տպել է հետևյալ նախադասությունը՝ Guinness World Records have challenged me to type this sentence using my nose in the fastest time (Գինեսի ռեկորդների գիրքն ինձ մարտահրավեր է նետել հնարավորինս կարճ ժամկետում քթովս այս նախադասությունը տպելու համար)։ Դրա համար նրանից պահանջվել է ընդամենը 48.62 վայրկյան։
Աղբյուրը նշում է, որ նախքան այս ռեկորդակիր էր համարվում Նիտա անունով հնդիկ տղամարդը, ով քթով նախադասություն է տպել 1 րոպե 33 վայրկյանում։