Life.panorama.am-ը գրում է.
Իհարկե, թերևս ինչ-որ մեկին համբուրելը կարելի է համարել անմեղ գործողություն: Շատ է խոսվում նաև այն մասին, որ կան հիվանդություններ, որոնք փոխանցվում եմ հենց համբույրի միջոցով: Եվ այսպես այդ հիվանդությունների շարքին են դասվում այնպիսի հիվանդություններ, որոնցից են'
Հիվանդություն, որն առաջանում է Էպշտեյն- Բարրայի վիրուսի միջոցով
Այս հիվանդության առաջին ախտանիշներից է բարձր ջերմությունը' մոտավորապես 39-40 աստիճան, որը պահպանվում է 10-14 օրվա ընթացքում: Այս հիվանդության ընթացքում նաև նկատվում է կոկորդի ցավ, նշագեղձերի այտուցում, կոկորդի քերոց: Հիվանդության բարդացումը կարող է հանգեցնել փայծաղի ֆունկցիոնալության խաթարմանը, կենտրոնական նյարդային համակարգի խաթարմանը, հեպատիտի և պնևնոմանիայի առաջացմանը: