Tert.am-ը գրում է.

 

Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսության ուսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվել, մի կաթիլ կետչուպի պատճառով սայթաքելու համար 284.000 դոլար փոխհատուցում է ստացել դպրոցից։

Ինչպես նշում է The Telegraph-ը, ուսուցչի խոսքով՝ ինչ-որ մեկի անզգուշության պատճառով հատակին թափված կետչուպից սայթաքելով՝ ինքը ստացել է շատ լուրջ վնասվածքներ։

Պարբերականը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2008թ. մարտի 18-ին, սակայն հայցվորին միայն այժմ է հաջողվել ստանալ իր պահանջած ֆինանսական փոխհատուցումը։