Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ում ուկրաինացի երգչուհի Ռուսլանան մրցանակի է արժանացել կանանց շրջանում խիզախության դրսևորման համար, Twitter-ում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը։
Ռուսլանա Լիժիչկոն ճանաչվել է «Տարվա ամենահամարձակ կին», փոխանցում է segodnya.ua-ն։
Յուրաքանչյուր տարի Կանանց խիզախության միջազգային օրվան նվիրված մրցանակն ԱՄՆ-ում շնորհում են տարբեր երկրների կանանց, որոնք բացառիկ խիզախություն և առաջատարություն են դրսևորում խաղաղության, արդարության, մարդու իրավունքի և կանանց հնարավորություններն ընդլայնելու հաստատման համար՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը։