Life.panorama.am-ը գրում է.


Բաղադրությունը՝

Կաղամբ - 1 կգ

Սոխ - 1 հատ

Սպիտակաձավար - 100 գրամ

Ալյուր - 100 գրամ

Սխտոր - 2-3 պճեղ

Պաքսիմատ- 100 գրամ

Կանաչի - ըստ ճաշակի

Աղ-ըստ ճաշակի

Համեմունքներ-ըստ ճաշակի:

Բուսական յուղ - 50 գրամ

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը բաժանել 4 հավասար մասերի, այն դնել կաթսայի մեջ վրան տաք ջուր լցնել, աղ և դնել կրակի վրա 8-10 րոպե:  Ապա կաղաբը դնել քամիչի վրա: 

Սոխը և սխտորը մաքրել և սոխը բաժանել 4 մասերի: Մսաղացով աղալ կաղամբը, սոխը և սխտորը: Կանաչին մանր կտրատել: Կաղամբով զանգվածի վրա լցնել աղ, պղպեղ և կանաչի, ապա սպիտակաձավար և խառնել: 

Ապա ավելացնել ալյուր, այն լավ խառնել: Ապա լցնել պաքսիմատը  և կաղամբից կոտլետներ պատրաստել և այն թաթախել պաքսիմատի մեջ: Այն տապակել թավայի մեջ՝ երկու կողմերով՝ 2-3 րոպե: