Life.panorama.am-ը գրում է.

 

1. Դեփի սիրելի խմիչքը Lagavulin շոտլանդական վիսկին է:

2. Ջոնին նույնիսկ միջնակարգ կրթություն չի ստացել: Ահա, թե նա ինչ ասել է այդ մասին. «Դպրոցն ինձ համար տարօրինակ և անհասկանալի կառուցվածք է: Այն արդյունավետ կերպով չի լուծում իր առջև դրված խնդիրները: Սա քննարկելի հարց է: Ես կարծում եմ, որ դպրոցը չի գրավում լավ ուսուցիչներին: Նրանցից շատերն անտարբեր են աշխատանքի նկատմամբ, և նրանց չի հետաքրքրում կրթության որակը, միայն աշխատավարձն է հետաքրքրում»:

3. Վայնոնա Ռայդերի հետ ունեցած սիրավեպի ժամանակ Դեփը «Winona Forever» դաջվածք է արել: Իսկ երբ հարաբերությունները խզել են կրճատել է՝ «Wino Forever»:

4. «Կարիբյան ծովի ծովահենները. Սև մարգարտի անեծքը» ֆիլմի համար Ջոնիի ձեռքին դաջվածք է արվել, սակայն նկարահանումներն ավարտելուց հետո Դեփը այն փոքր-ինչ փոխել է. թռչունն այլ ուղղությամբ է թռչում, իսկ «Ջեք» գրվածքը խորհրդանշում է ոչ թե ֆիլմի հերոս Ջեք Ճնճղուկին, այլ Ջոնիի որդի Ջեքին:

5. Լրիվ անունն է՝ Ջոն Քրիստոֆեր Դեփ II (John Cristopher Depp II):

6. Գերմաներենից թարգմանաբար՝ նրա ազգանունը նշանակում է հիմար, բութ, որի շուրջ Դեփը սիրում է կատակել:

7. Դերասանի երակներով հոսում է Չերոկի հնդկացիների, իռլանդացիների և գերմանացիների արյուն:

8. Դեփը ձեռք է բերել հայտնի սերիական մարդասպան Ջոն Ուեյն Գեյսի (Ծաղրածու մարդասպան) նկարաներից:

9. Նոել Գալլահերին նվիրել է «P» տառով սպիտակ կիթառ, որով Գալլահերը նվագում է «Օազիսի» համերգներին: «Փի»-ն այն խմբի անունն է, որի կազմում նվագում էր Դեփը:

10. Որդու անունով դաջվածք ունի և կրում է դստեր՝ Լիլի-Ռոզի պատրաստած ուլունքներով թևնոցը:

11. Մառլոն Բրանդոյի տաղանդի երկրպագուն է:

12. Բացի ֆիլմերում նկարահանումները՝ Ջոնին նաև եղել է Վանեսա Պարադիի տեսահոլովակների ռեժիսյորը, նկարահանվել է փաստագրական ֆիլմերում, 2005 թ.-ին հանդիասանում է Montblanc ընկերության պաշտոնական դեմքը:

13. 13 տարեկանում մայրը նրան կիթառ է նվիրել, և Ջոնին սկսել է նվագել բակային ռոք խմբերում: Հենց այդ տարիքում էլ նա կորցրել է կուսությունը, իսկ 14 տարեկանում հասցրել է փորձել հնարավոր բոլոր թմրանյութերը:

14. Ջոնիի մարմնին 13 տարբեր դաջվածքներ կան:

15. Ջոնի Դեփի դերերի ռուսերեն լեզվով կրկնօրինակումն անում է թատերական դերասան Ալեքսանդր Բարգմանը:

16. Դեփի ծնողները բաժանվել են, երբ նա 16 տարեկան էր:

17. Մանկության տարիքում Ջոնին հաճախ էր տեղափոխվում: 15 տարեկանում բնակավայրը հասցրել է փոխել 20 անգամ:

18. «People» ամսագիրը Ջոնի Դեփին ճանաչել է 2003 թ.-ի ամենասեքսուալ տղամարդ:

19. Երեխա ժամանակ հասակակիցները Ջոնիին հաճախ էին ծաղրում՝ ասելով dippy (խփնված):

20. Սիրում է աբսենտ, նկարել, ունի զենքերի և միջատների հավաքածուներ:

21. Դեփի առաջին ֆիլմը եղել է «Վյազով փողոցի մղձավանջը», որտեղ Դեփը խաղացել է Գլենի դերը:

22. 2004 թ.-ին Դեփը գնել է Բահամյան կղզներից մեկը, որ կոչվում է Little Hall’s Pond Cay, սակայն դերասանն այն անվանում է «Հեռավոր կղզի»:

23. Ջոնին կղզու լողափներն անվանել է Գոնզո, Պարադիզ, Լիլի-Ռոզ, Ջեք և Բրանդո:

24. Ջոնին սեփական զբոսանավ ունի, որն անվանել է «VaJoLiRoJa»: Այն բացվում է հետևյալ կերպ՝ VanessaJOhnnyLIliROseJack: Վանեսան Դեփի կինն է, Ջոնին ինքն է, Լիլի-Ռոզը՝ դուստրը, Ջեքը՝ որդին:

25. Ջոնիի սիրելի քաղաքը Փարիզն է: «Փարիզում բառերով ուղղակի աննկարագարելի մթնոլորտ է: Այնտեղի օդը գերում և ոգեշնչում է ստեղծագործ մարդկանց, նկարիչներին և արտիստներին»,- ասել է Դեփը: