Life.panorama.am-ը գրում է.

 

Հայազգի մերկապարուհի Varda-ն՝ Վարդանուշ Մարտիրոսյանը, վերջապես բացել է գաղտնիքը և պատմել իր սիրեցյալի մասին, ում անունը Միկա է:

Վարդանն ու Միկան ծանոթացել են համացանցում՝ առաջինը Միկային գրել է Վարդան, իսկ երիտասարդը պատասխանել է նրան միայն 3 օր անց: Միկան առաջին հանդիպման ընթացքում սիրահարվել է Վարդային, քանի որ տեսել է նրան չշպարված և բնական վիճակում:
Զույգը այժմ ցանկանում է ընտանիք կազմել: Միկան բնակվում է Մոսկվայում, իսկ Վարդան՝ Կիևում:
Միկան Մոսկվայի ձեռնամարտի բազմակի չեմպիոն է: Զույգը վերջերս միասին պարել է ուկրաինական շոու-ծրագրերից մեկի ընթացքում: