Life.panorama.am-ը գրում է.

 

Տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե ինչին են նրանք առավել ուշադրություն դարձնում առաջին ժամադրության կամ պարզապես հանդիպման ընթացքում:

Առաջին տպավորություն թողնելու համար երկրորդ շանս չեք ունենա, ուստի անիմաստ է հույսը ներքին գեղեցկության կամ խելքի վրա դնելը: Առաջինը նրանք ուշադրություն են դարձնում արտաքինին, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այսպես, ցուցակն ունի հետևյալ տեսքը.

Կուրծք (առանց մեկնաբանության)

Կառուցվածքի համամասնություններ (հենց համամասնությունները և ոչ թե պարամետրերը, այսինքն կարևոր է, որպեսզի կառուցվածքը համաչափ լինի):

Դեմք (տղամարդիկ չեն սիրում, երբ կինը չափազանց շատ շպար է օգտագործում: Հետաքրքրական է, որ տղամարդիկ ոչ թե սուպեր-գեղեցկություն են փնտրում: Բավական է խնամված և ժպտերես լինել, նրանք դա անպայման կնկատեն):

Տղամարդիկ չեն նկատի նոր մատնահարդարումը, մանիկյուրի գույնի փոփոխությունը, եղունգների ձևի փոփոխությունը, նորաձև վարսահարդարումը և նմանատիպ բաներ: