Tert.am-ը գրում է.

 

 

Անցած դարի 60-ականների ամենաճանաչված դերասանուհիներից մեկը՝ իտալուհի Ջինա Լոլոբրիջիդան, իր հսկայական կարողության պատճառով դատական քաշքշուկի մեջ է հայտնվել որդու հետ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրա միակ որդին ու ժառանգը՝ Միլկո Սկոֆիչը, ցանկանում է սեփական վերահսկողության տակ առնել 86-ամյա մոր 50 մլն դոլարանոց կարողությունը՝ վախենալով, որ Լոլոբրիջիդայի շուրջ եղած երիտասարդ «Ալֆոնսները» կխաբեն նրան։
 

«Իմ մայրն այն տարիքում չէ, որ կարողանա ինքնուրույն կառավարել իր գործերն ու ունեցվածքը։ Նա օգնության կարիք ունի»,-ասել է Սկոֆիչը։ Մինչդեռ Լոլոբրիջիդան ասել է, որ ուժերի պակաս չունի ու առաջվա պես ակտիվ շարունակում է ճամփորդել ու գործերով զբաղվել։

 

Հաղորդվում է, որ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլին։

 

Լոլոբրիջիդան իր նախկին փեսացու Խավիեր Ռիգաոուի հետ, ով նրանից փոքր է 45 տարով


Sham wedding? Lollobrigida pictured with Spaniard Javier Rigau y Rafols, who she claimed married an imposter version of her

Sour: The pair were engaged in 2006, but Rigau backed out at the last minute declaring he could not handle the media spotlight