Life.panorama.am - ը առաջիկա տոնական անցուդարձի, կանանց սիրելի նվերների, նաև համերգային շրջագայությունների շուրջ զրուցեց երգչուհի Ալլա Լևոնյանի հետ: Ի դեպ, վերջինս գեղեցիկ գարնանային համերգային ծրագրով շուտով կողջունի և կուրախացնի իր հանդիսատեսին:
-Կարծեք թե գարնանային նորություններ ունեք մեզ համար, այո՞:
-Այո, մարտի 6-ին «Yans Music Hall»-ում իմ մենահամերգն է: Նվագախմբով, բեկ վոկալով, 6 հոգուց բաղկացած բենդ է: Նոր երգերով, գարնանային, հետաքրքիր ծրագրով համերգ է լինելու… Այնուհետև մարտի վերջին մեկնելու եմ ԱՄՆ: Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում մեծ մենահամերգներ ունեմ: Մոտ 25 օր կբացակայեմ Հայաստանից…
-Ընտանիքի հե՞տ եք մեկնելու:
-Ընտանիքից միայն ամուսինս կլինի ինձ հետ, մենք միշտ միասին ենք մեկնում:
-Իսկ երեխանե՞րը: Ամենափոքրիկը ինչպե՞ս է առանց ձեզ մնալու:
-Երեխաները մայրիկիս մոտ կմնան… Իհարկե, դժվար է, բայց ես երեխաներիս չեմ թողնում, գնում ծովափ՝ հանգստանալու… Սա իմ կարիերան է, որը միայն հաճույքի համար չի, նաև իմ աշխատանքն է, ապրելակերպը…
-Ալլա, ամսի 6-ի համերգը կանանց մեկամսյակի՞ն է նվիրված:
-Ավելի շուտ գարնան գալուստին… Քանի որ մեզ մոտ մարտի 1-ը մի քիչ ավելի տխուր հիշողությունների օր է …Թեև շատ կցանկանայի, որ գարնան առաջին օրը լիներ ավելի ուրախ: Իսկ մարտի 8-ին ավելի զբաղված եմ լինելու՝ տարբեր միջոցառումներ, համերգներ, այդ պատճառով որոշեցի ամսի 6-ը…
-Թեև շատերն ասում են, որ տարին 12 ամիս կանանց տոնն է, սակայն շուտով ոտք ենք դնում կանանց պաշտոնական մեկամսյակ… Սիրո՞ւ եք այդ տոնը…
-Այո, հրաշալի եմ տրամադրված տոնի նկատմամբ: Շատ ծաղիկներ են լինում կանանց ձեռքին, տղամարդկանց ձեռքին… Դա արդեն իսկ աչք է շոյում… Որքան էլ ասենք, որ կնոջ համար չկա կոնկրետ օր, միշտ նրա տոնն է, բայց հավատացեք՝ սպասում ենք այդ օրերին…Հաճելի է շատ…
-Ի դեպ, արդեն գիտե՞ք, թե մարտի 8-ը որտեղ և ինչպես եք անցկացնելու:
-Ամեն տարի ամուսնուս, իր ընկերների և նրանց կանանց հետ ենք անցկացնում…Այս տարի ևս բացառություն չի լինի…Իսկ կիրակի օրը՝ մարտի 2-ին, ես և Սերոն մեծ որդուս և աղջկաս հետ գնացինք Գառնիի տաճար, Գեղարդ: Երեխաներին ծանոթացրեցինք պատմությանը: Ամուսնուս հետ որոշեցինք շաբաթը մեկ անգամ երեխաներին տանել էքսկուրսիայի և ծանոթացնել մեր երկրի արժեքներին…Ուզում ենք իրենք շատ բան իմանան մեր և՛ բնության, և՛ ճարտարապետության, և՛ եկեղեցիների մասին:
-Նվերներ ստանալ սիրո՞ւմ եք, արդեն իսկ մարտի 8-ից այդ տեսանկյունից ունե՞ք ակնկալիքներ…
-(Ծիծաղում է) Ճիշտն ասած անակնկալներ շատ եմ ունենում: Առաջինը ամուսնուցս եմ սպասում, բայց երկրպագուներս և ընկերներս ևս միշտ ինձ շրջապատում են այդ հաճելի նվերներով… Օրինակ, գարնան առաջին օրը Հայկը, Ժանուլիկն ու Սերոն իմ սիրած կակաչներն ու նարգիզները ինձ նվիրեցին…
-Ամուսնուց ի՞նչ նվերի սպասելիք ունեք:
-Գիտեմ, որ մարտի 8-ին գեղեցիկ նվեր կստանամ, բայց ինչ՝ չգիտեմ…Ինքը սիրում է նվիրել օծանելիքներ, թանկարժեք զարդեր, և պարտադիր՝ ծաղիկներ…
Շարունակությունը` այստեղ: