Life.panorama.am-ը գրում է.

 

1. Մայր Թերեզա

Նրա իրական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու, ծնվել է 1910թ.-ի օգոստոսի 26-ին մակեդոնական Սկոպյե քաղաքում: Արդեն 18 տարեկանում Ագնեսը մեկնում է Իռլանդիա, որտեղ ընդգրկվում է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունում է կուսակրոնություն և ստանում Թերեզա անունը: Աղջկան ուղարկում են հեռավոր Հնդկաստան՝ Կալկաթա, որտեղ նա դասավանդում է դպրոցում: Շուտով Ագնեսը Կալկաթայում կամզմակերպում է «Միսսիոներական Սիրո Քույրեր» վանական խումը, որը զբաղվում էր հիվանդերին և անտուններին օգնություն տրամադրելով: Ժամանակի ընթացքում խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: Բարեգործության մասշտաբներն ուղղակի ցնցող էին: Այս փոքրիկ, համեստ կինը կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվում բազմաթիվ երկրների կառավարություններին: Ներկայումս նրա կոնգրեգացիան ունի 400 կենտրոններ 111 երկրներում: Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկանում:

2. Գրետա Գարբո

Արիտոկրատուհու արտաքինով այս դերասանուհին անհավանական հանրաճանաչություն է ձեռք բերել նկարահանվելով համր ֆիլմերում: Իր հմայիչ տեսքով և յուրահատուկ առեղծվածային կերպարով նա ուղղակիորեն գայթակղում էր հանդիսատեսին: Կինոարվեստի ամենահայտնի աստղերից մեկը հաջողության է հասել նաև ձայային ֆիկմերում: 1954թ.-ին դերասանուհին «Օսկար» է ստացել կինոարվեստի զարգացման մեջ ներդրման համար: Գրետան իր շուրջ ստեղծել էր առեղծվածային մթնոլորտ, դարձել էր գեղեցկության և ոճի չափանիշ՝ ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իրական շքեղ կինը:

3. Կոկո Շանել

Շնորհիվ տոկուն կամքի, խելացիության և անհավանական տաղանդի վաղ որբացած Գաբրիել Բոնյոր Շանելը կարողացել է դառնալ անկրկնելի մադմուազել Կոկո և գլխիվայր շուռ տալ նորաձևության աշխարհը: 20-րդ դարի առաջին կեսին Կոկոն միլիոնավար կանանց համար նորաձևության խորհրդանիշ էր համարվում: Նա կտրականապես փոխեց գործարար կնոջ կերպարը՝ ստիպելով աշխարհին հավատալ, որ կանայք կարող են տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ ունենալ:

 

Շարունակությունը` այստեղ: