Tert.am-ը գրում է.
The Guardian պարբերականը ներկայացրել է մշակույթի, սպորտի և մեդիա ոլորտի շաբաթվա լավագույն լուսանկարները, որոնք պատկերում են այս շաբաթ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած իրադարձությունները՝ Ուկրաինայում և Վենեսուելայում տեղի ունեցող դեպքերից մինչև Փարիզի նորաձևության շաբաթի ցուցադրությունները:
Ուկրաինայում կառավարական ուժերի դիպուկահարը հարձակման է ենթարկվում ցուցարարների կողմից՝ նախագահ Յանուկովիչի գահընկեցության ֆոնին:
Ցուցարարի կոշիկները տեղադրվել են Կիևի Անկախության հրապարակում ստեղծված ժամանակավոր հուշարձանի վրա:
Այցելուները լուսանկարվում են Յանուկովիչի տան տարածքում:
Աֆղան փախստականների ճամբարը՝ Բրյուսելի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ներսում: Եկեղեցին շրջափակման մեջ էին վերցրել՝ փորձելով ստիպել իշխանություններին՝ թույլ տալ փախստականներին մնալ Բելգիայում:
Հնդկաստանում ընձառյուծը շոկի մեջ է գցել քաղաքացիներին՝ հայտնվելով հիվանդանոցում, կինոթատրոնում և բնակելի շենքում:
Պեկինում վանականները հատուկ տարազներով այցելում են Տիբեթյան բուդդայական կրոնական արարողությանը՝ տոնելու գալիք Տիբեթյան Ամանորը:
Մոդելը՝ Gareth Pugh-ի ստեղծած հագուստով Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակներում:
Անջելինա Ջոլին Լիբանանում հանդիպել է սիրիացի փախստականներին:
Վենեսուելայում ցուցարարը բենզինային պայթուցիկներ է պատրաստում հակակառավարական ցույցի ժամանակ՝ ոստիկանության հետ բախումների ֆոնին:
Հակակառավարական բողոքի ցույցերը Կարակասում՝ կապված երկրի տնտեսական իրավիճակի հետ: