Երեխայի արյան խումբը, ինչպես և օրգանիզմի մյուս հատկաինիշները, լիովին կախված են ծնողներից: Հետևաբար, իմանալով մոր և հոր արյան խմբերը, կարելի է որոշել, թե արյան որ խումբը կժառանգի երեխան: Ե՞րբ դա կարող է պետք գալ: Որոշ դեպքերում ծնողներին պարզապես հետաքրքրում է իրենց երեխայի արյան խումբը: Սակայն կան նաև լուրջ պատճառներ երեխայի արյան խումբն իմանալու համար: Գոյություն ունի մի պաթոլոգիա, որը կոչվում է նորածինների հեմոլիտիկ հիվանդություն, որի ժամանակ տեղի է ունենում երեխայի և մոր արյան խմբերի բախում: Դա բավականին լուրջ հիվանդություն է, և նախօրոք իմանալով, թե որ խումբն է ժառանգելու երեխան, կարելի է կռահել հեմոլիտիկ հիվանդության զարգացման հավանականությունը:
Երեխայի արյան խումբը բավականին հեշտ է որոշել՝ ըստ ծնողների արյան խնբերի, միայն պետք է մի փոքր հիշել դպրոցի կենսաբանության դասերը: Առաջինը, երեխան միշտ ստանում է երկու գեն, որոնք պատասխանատու են որոշակի հատկանիշի համար` մեկը մորից, մյուսը հորից: Այն գենը, որը միշտ արտահայտվում է, կոչվում է դոմինանտ (այսինքն` գերիշխող), այն մեկը, որը հաճախ չի արտահայտվում, կոչվում է ռեցեսիվ (այսինքն՝ չգերիշխող): Եթե օրգանիզմում միավորվում են երկու գեն, որոնցից մեկը դոմինանտ է, իսկ մյուսը` ռեցեսիվ, միշտ արտահայտվում է դոմինանտը, իսկ ռեցեսիվը մնում է պասիվ: Օրինակ` շագանակագույն աչքերի գենը դոմինանտ է, իսկ աչքերի բաց գույնի գենը ռեցեսիվ է: Եթե երեխան ժառանգում է այդ երկու գեները, նա կունենա շագանակագույն աչքեր: Կարծում եմ, այս հարցը պարզ է:
Իսկ ռեցեսիվ գենը կարող է արտահայտվել միայն այն պարագայում, երբ այն զույգ է կազմում իր նման մեկ այլ ռեցեսիվ գենի հետ: Օրինակ` և մոր, և հոր աչքերը բաց գույն ունեն, հետևաբար, երեխայի աչքերը պարտադիր բաց գույն կունենան:
Դոմինանտ գեները սովորաբար նշվում են մեծատառ լատինական տառերով, իսկ ռեցեսիվները` փոքրատառ:
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է տեղի ունենում ժառանգումը, եկեք նորից տեսնենք, թե ինչպես կարող են գեները հանդիպել և արտահայտվել երեխաների մոտ: Օրինակ` երբ մոր աչքերը շագանակագույն են (այս գենը դոմինանտ է, ուստի այն կնշենք A տառով): Ինչպիսի՞ գենոտիպ այն կարող է ունենալ: Պատասխանն ակնհայտ է` կամ AA, կամ Aa: Իսկ, օրինակ` հոր աչքերը կապույտ են: Այս դեպքում նրա գենոտիպը միանշանակ aa կլինի: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես կարող են այս գեները հանդիպել երեխայի մոտ:
Օրինակ` մոր գենոտիպը Aa է.
Այսինքն, 50% դեպքերում երեխան կարող է ունենալ շագանակագույն աչքեր, իսկ 50%-ում` կապույտ: Փորձեք ինքնուրույն պարզել, ինչ կլինի, եթե մոր գենոտիպը լինի AA: Այո, 100% դեպքերում երեխան կունենա Aa գենոտիպը և կունենա շագանակագույն աչքեր:
Եթե այստեղ ամեն ինչ պարզ է, ապա եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես է երեխան ժառանգում արյան խումբը: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է արյան խումբը և ինչպիսին նա կարող է լինել:
Երեխայի արյան խմբի որոշումը ըստ ABO համակարգի
Այսպիսով, արյան խմբերը բաժանվում են` կախված էրիթրոցիտներում հատուկ սպիտակուցի առկայությունից կամ դրա բացակայությունից: Այդ սպիտակուցները կոչվում են ագլյուտինոգեններ և նշանակվում են A և B տառերով: Եթե էրիթրոցիտներում չկան այդ սպիտակուցները, այդպիսի խումբը կոչվում է առաջին: Եթե էրիթրոցիտներում կան A ագլյուտինոգեններ, սա երկրորդ խումբն է, եթե B` ապա երրորդ, իսկ եթե և A, և B, ապա դա արյան չորրորդ խումբն է: Ռեզուս-գործոնը նույնպես սպիտակուց է, որը կարող է գտնվել էրիթրոցիտների մեջ: Եթե այն առկա է, ասում են, որ արյունը ռեզուս-դրական է, եթե ոչ` ռեզուս-բացասական:
Ինչպե՞ս է ժառանգվում արյան խումբը: Այս դեպքում մի փոքր ավելի բարդ է: ABO համակարգով արյան խմբի համար պատասխանատու են 3 գեն` IА, IВ և I0: Օրինակ` եթե մոր արյան խումբը երկրորդն է, հետևաբար նրա գենոտիպը կամ IАIА է, կամ IАI0: Փորձենք հասկանալ օրինակի վրա: Հոր արյան խումբը չորրորդն է, այսինքն նրա գենոտիպը միանշանակ կլինի IАIВ: Փորձենք հաշվարկել, թե որ խումբը կունենա երեխան, եթե մոր գենոտիպը IАI0 է:
Երեխայի արյան խմբի որոշում՝ ըստ ռեզուս-գործոնի
Հնարավոր ռեզուս-գործոնը հաշվարկվում է ճիշտ այնպես, ինչպես մենք հաշվարկում էինք աչքերի գույնը:
Օրինակ` ռեզուս-գործոնի առկայությունը նշենք D տառով, իսկ նրա բացակայությունը` d: Գենը, որը պատասխանատու է դրական ռեզուս-գործոնի համար, դոմինանտ է, այսինքն նման մեկ գենը բավարար է, որ արյունը ռեզուս-դրական լինի: Հետևաբար, ռեզուս-դրական արյուն ունեցող մարդը կարող է ունենալ կամ DD, կամ Dd գենոտիպ: Ռեզուս-բացասական արյան խումբ ունեցող մարդը միշտ կունենա dd գենոտիպ:
Ենթադրենք, մոր արյունը ռեսուզ-բացասական է, իսկ հոր արյունը` ռեզուս-դրական: Ինչպիսի՞ արյուն կարող է ունենալ երեխան: Հաշվարկենք: Եթե հոր գենոտիպը DD է, ապա ռեզուս-դրական երեխայի ծնվելու հավանականությունը 100% է, ընդ որում բոլոր 100% դեպքերում այն կունենա Dd գենոտիպը:
Ինչպես է որոշվում երեխայի արյան խումբը
21:53 - 2.Մարտ.2014
Աղբյուր՝
doctors.am
Առաջարկում ենք նաև
22/12/14 18:42
Երբ և ինչպես է որոշվում երեխայի սեռը ու ինչպես պլանավորել դա. գիտականորեն հիմնավորված մեթոդ
03/07/24 12:30
Հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկում
08/08/23 17:00
Պատճառը «Ակվատեկի»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է, ոչ թե վերաբերմունքը
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
26/04/23 17:00
Կոմիտասի պողոտայից անգիտակից ընկած 31-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, ապա ժամեր անց մահացել
01/02/23 12:54
Ավազակային հարձակում Երևանում․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին
05/01/23 22:49
Երևանում ազգությամբ թուրք քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան, կոտրել դիսկո-ակումբի դռան ապակին
23/12/20 19:45
Այն մասին, թե ինչպես են որոշվում եւ պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները. Արմեն Գևորգյան
08/06/20 14:02
Ինչպես է Լիլուն իմացել երեխայի սեռը
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային