Life.panorama.am-ը գրում է.
Ինչպես գիտենք, հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանն ու կինը' Մարիաննան, ծնողներ են դարձել: Փետրվարի 27-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը' Ամելին:
Life.panorama.am-ը կապվել է վիտամինցի Արմուշի հետ' հետաքրքրվելով' տղաները հասցրե՞լ են արդյոք շնորհավորել իրենց ընկերոջը:
Նրա խոսքով' իրենք Գարիկին հավասար սպասել են փոքրիկի ծնունդին և այդ օրը երեկոյան ժամը 18:00-ից եղել են նրա կողքին: «Մենք մի ընտանիքի պես սպասում էինք փոքրիկի ծնունդին, ընկերներով արդեն ծննդատան ճանապարհին էինք, իմացանք, որ Ամելին ծնվել է, ես կասեի' ծնվել է Vitamin-ի առաջին աղջիկ երեխան' թագուհին»,-ծիծաղելով նշեց Արմուշը: Նա նաև պատմեց, որ ծննդատանը Գարիկի հետ ուրախությունը կիսելուց հետո վիտամինցիներով գնացել են ակումբ և այնտեղ մեծ խանդավառությամբ նշել են փոքրիկի ծնունդը: