Style.news.am-ը գրում է.
Փակ հագուստը համարվում է կնոջ առաքինության նշան: Անգամ շատ տղամարդիկ պնդում են, որ որքան բաց է կնոջ մարմինը, այնքան անհետաքրքիր է այն: Կինը պետք է միշտ հագնվի այնպես, որ փոքր-ինչ առեղծվածային կերպար ստանա: Մարմինն ի ցույց դնելով` կինը կարող է լրացուցիչ հաճոյախոսություններ եւ ուշադրություն ստանալ արական սեռի ներկայացուցիչների կողմից: Գուցե այս ուշադրության պակասն է, որ շատ հայտնի անձանց ստիպում է գնալով կարճացնել իրենց հագուստն ու բացել մարմնի տարբեր հատվածներ:
Եթե տարիներ առաջ նման միտում նկատվում էր միայն արտասահմանյան աստղերի մոտ, ապա այսօր նույն միտումը կա նաեւ հայ հայտնիների շրջանում: Այսօր կներկայացնենք հայկական շոու-բիզնեսի ամենից համարձակ հայտնիներին ու նրանց ոչ պակաս համարձակ կերպարները:
Լիլիթ Հովհաննիսյանին վերջերս կարելի է տեսնել բացառապես նեղ եւ կարճ զգեստներով:
Նազենի Հովհաննիսյանը երբեք չի խուսափել բաց զգեստներից, թեեւ հիմնականում երկարափեշ զգեստներ է նախընտրում հագնել, սակայն, փակելով ոտքերը, նա նախընտրում է բացել մարմնի այլ հատվածներ: